Ռուսաստանը լրջորեն կվերագնահատի համաձայնագրերն ու կվերաիմաստավորի Թուրքիայի հետ հարաբերությունները՝ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ռուսական և արտասահմանյան ԶԼՄ-ներին տված հարցազրույցում։
«Ինչ վերաբերում է մեր հարաբերությունների և թուրքական կառավարության հետ կնքված համաձայնագրերի ներկայիս փուլին, իհարկե, ինչպես ասել է նախագահը՝ մենք լրջորեն կվերագնահատենք և կվերաիմաստավորենք այն ամենը, ինչ այժմ տեղի է ունենում մեր հարաբերություններում»,- հայտարարել է նախարարը՝ փոխանցում է RIA Novosti-ն։









































