Թուրքիայի խփած ռուսական Սու-24 ինքնաթիռի շուրջ իրավիճակն ավելի է սրել դրությունը Սիրիայի շուրջ: RIA Nօvosti-ի հաղորդմամբ՝ այս մասին չորեքշաբթի բունդեսթագում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
«Իհարկե, երեկ Թուրքիայի խփած ռուսական ինքնաթիռի կործանման հետևանքով դրությունն ավելի է սրվել: Մենք հիմա պետք է ամեն ինչ անենք էսկալացիայից խուսափելու համար»,- ասել է Մերկելը:
«Իհարկե, ամեն երկիր իրավունք ունի ապահովել իր տարածքի անվտանգությունը, բայց, մյուս կողմից, մենք գիտենք՝ որքան լարված է ընդհանուր իրավիճակը Սիրիայում և հարևան շրջաններում: Ես երեկ խոսեցի Թուրքիայի վարչապետի հետ և նրան խնդրեցի ամեն ինչ անել իրավիճակը թուլացնելու համար»,- ասել է Մերկելը:









































