Ադելի նոր՝ «25» ալբոմը գերազանցել է ԱՄՆ պատմության ընթացքում վաճառքի բոլոր ռեկորդները: Նախկինում այդ տեղը զբաղեցրել է N’Sync փոփ խմբի No Strings Attached ալբոմը: 2000 թվականին N’Sync-ը 1 շաբաթվա ընթացքում վաճառել է 2.4 միլիոն ձայնասկավառակ՝ հայտնում է spletnik.ru-ն:
Ադելի վերադարձը երաժշտական կարիերա իրոք հաղթական է: Հոկտեմբերի 22-ին ներկայացրած նրա Hello թրեքը դարձել է անհավատալիորեն հայտնի՝ դառնալով համացանցում ամենաշատ դիտված հոլովակը:
Ի դեպ, հայտնիությունն ունի իր հակառակ կողմը. միայն ծույլերը չեն նկարահանել երգչուհու հայտնի հիթերի նմանակումները: Մասնավորապես, Hello երգի իրենց տարբերակները, այդ թվում՝ հումորային, ներկայացրել են հեռուստահաղորդավար Էլեն Դեջեներեսը, Միսս Փիգին, Լեդի Գագան, կորեացի աշակերտուհին, իսպանացի երգիչ Լերոյ Սանչեսը և շատ ուրիշներ:












































