Ռուսական «Մոսկվա» հածանավը՝ զինված «Ֆորտ» հակաօդային պաշտպանության համակարգով, ուղևորվում է Լաթաքիա՝ պաշտպանության ուժեղացման համար: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով ՌԴ Զինուժի Գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետ Սերգեյ Ռուդսկոյին։
Երեկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ խոցված «Սու-24» ինքնաթիռը կործանվել է «օդ-օդ» տեսակի հրթիռի հարվածից թուրք-սիրիական սահմանից 1 կմ խորության վրա և ընկել Սիրիայում՝ Թուրքիայի հետ սահմանից 4 կմ հեռավորության վրա:





































