Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հեռացման ժամանակը քննարկելը դեռևս վաղ է, երկրում հարկավոր է կատարել քաղաքական փոփոխություններ, հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, հայտնել է RIA Novosti-ն:
«Ինչ վերաբերում է Ասադին, ինձ թվում է՝ մենք պետք է հնարավորություն տանք Վիեննայի գործընթացի իրականացմանը. դա մեր լավագույն հնարավորությունն է»,- հայտարարել է Օբաման Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ բանակցությունների մամլո-ասուլիսի ժամանակ:
Նա պարզաբանել է, որ տարբեր մանրամասներ և ամսաթվեր քննարկել «իմաստ չունի մինչև այն ժամանակ, քանի դեռ մենք չունենք քաղաքական անցման շրջանակներ, նոր սահմանադրության պոտենցիալ ընտրություններ»:
«Մտածում եմ, որ այդ ենթատեքստում մենք կարող ենք սպասել, որ Ասադը կնախընտրի թեկնածություն չդնել»,- ասել է Օբաման:








































