Թբիլիսիի քաղաքային դատարանը բավարարել է Վրաստանի գլխավոր դատախազի միջնորդությունը և ձերբակալել Դավիթ Բորչաշվիլիին, հայտնում է TASS-ը:
Նրան մեղադրանք է ներկայացվել ԴԱԻՇ-ի անդամ լինելու և նրա գործունեությանը մասնակցելու մեջ: Քանի որ առողջության հետ կապված խնդիրների պատճառով Բորչաշվիլին չի կարողացել ներկայանալ դատարան, դատարանի նիստը տեղի է ունեցել Թբիլիսիի հիվանդանոցում, որտեղ ներկայումս գտնվում է նա:
Ինչպես հայտնել է Բորչաշվիլիի փաստաբանը, նրա պաշտպանյալը խոստովանել է, որ ավելի վաղ մեկնել է Սիրիա, սակայն ժխտում է իր կապը ԴԱԻՇ-ի հետ: Մեղադրյալը ասել է, որ երբ ինքը եղել է Սիրիայում, այնտեղ նույնիսկ չեն էլ իմացել ԴԱԻՇ-ի գոյության մասին:
Բորչաշվիլիի պաշտպանությունը դատախազության պահանջները անհիմն է համարում ` նշելով, որ վերջինս Վրաստան է եկել կամավոր, և որ նա չի կարող վերացնել ապացույցները, քանի որ դրանց վրա կա գաղտնիության կնիք:









































