Հոլանդացի փորձառու հարձակվող Ռոբին վան Պերսին, ով այժմ հանդես է գալիս թուրքական «Ֆեներբահչե»-ում, հայտարարել է, որ իր ծառայություններով այլ ակումբներ չեն հետաքրքրվում:
«Ներկա պահին լրատվամիջոցներն ինձ «ուղարկում» են «Չելսի» կամ «Բարսելոնա»: Ես այդ ակումբներից ոչ մի առաջարկ չեմ ստացել:
Այժմ ես կենտրոնացված եմ «Ֆեներբահչե»-ի առաջիկա հանդիպումների վրա»,- հայտարարել է հոլանդացի հարձակվողը:








































