Մադրիդի «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը մեկնաբանել է շրջանառվող լուրերն այն մասին, որ մրցաշրջանի ավարտից հետո թիմի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն կարող է հեռանալ «արքայական ակումբ»-ից:
«Ինձ զայրացնում են Ռոնալդուի տրանսֆերի վաճառքի մասին շրջանառվող լուրերը: Դա հատուկ է արվում այն մարդկանց կողմից, ովքեր փորձում ապակայունացնել իրավիճակն ակումբում:
Երբեք չեմ խոսել ՊՍԺ-ի նախագահի հետ կամ Ռոնալդուի գործակալի հետ՝ ֆուտբոլիստի տրանսֆերի վաճառքի մասին»,- «Ռեալ»-ի պաշտոնական կայքը մեջբերում է Պերեսի խոսքերը:
Հիշեցնենք, որ շրջանառվող լուրերի համաձայն՝ պորտուգալացին կարող է կարիերան շարունակել ՊՍԺ-ում, «Մանչեսթեր Յուանյթեդ»-ում կամ «Չելսի»-ում:











































