Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ տեղական աղբյուրները հրապարակել են Սիրիայի սահմաններում ընկած ռուսական ինքնաթիռի օդաչուի լուսանկարը։ Ռուսական երկու ուղղաթիռներ զբաղված են կործանված ինքնաթիռի օդաչուների ու բեկորների որոնմամբ։
Ընդգծվում է, որ տեղում գործող թուրքմեն զինվորականները թույլ չեն տալիս, որ ռուսական ուղղաթիռները վայրէջք կատարեն։ Տեղեկություններ կան, որ թուրքմենները սպանել են ռուս օդաչուին։ Հաղորդվում է, որ ռուսական ինքնաթիռի կործանումից հետո տվյալ տարածաշրջանում ուժեղ ռմբակոծություններ են սկսվել։ Բացի դրանից՝ ռուսական կործանված ինքնաթիռի բեկորներից Թուրքիայի Յայլադաղ շրջանի Դութլուբահչե գյուղում վիրավորվել է երկու գյուղացի, որոնցից մեկին վիրահատել են։









































