ԱՄՆ Կոլորադո նահանգի Դենվեր քաղաքի այգում շաբաթ օրը անծանոթը կրակ է բացել կոնտրմշակույթի տոնի մասնակիցների ուղղությամբ: Տոնն ԱՄՆ-ում հայտնի է «4/20» անվանումով: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
«Առնվազն 3 մարդ հրազենային վնասվածք է ստացել: Հարյուրավոր մարդիկ, լսելով կրակոցները, դիմել են փախուստի: Խուճապ է սկսվել»,- լրագրողներն հայտնել են քաղաքի ոստիկանության ներկայացուցիչները: Հրաձիգը դեռևս չի հայտնաբերվել:
Այդ տոնի էությունն այն է, որ այդ օրը մարդիկ կարողանում են հասարակական վայրում մարիխուանա ծխել: Այս տարի Դենվերում այն նշում էին հատուկ ոգևորությամբ, քանի որ նահանգի բնակչությունն անցած տարի կողմ է քվեարկել թեթև թմրանյութերի օրինականացմանը: Քաղաքային այգում Դենվերի մի քանի հազար բնակիչ էր հավաքվել: