Billboard ամսագրի փոխանցմամբ՝ կանադացի փոփ երգիչ Ջասթին Բիբերը ռեկորդ է սահմանել երգերի թվով, որոնք միաժամանակ գտնվել են ամսագրի թեժ հարյուրյակում։ Նոր ցուցակում, որը թվագրված է 2015 թվականի դեկտեմբերի 5-ին, տեղ է գտել Բիբերի 17 երգ։
Նախորդ ռեկորդը՝ 14 երգ, որոնք միաժամանակ տեղ են զբաղեցրել Billboard Hot 100-ում, 1964 թվականի ապրիլին սահմանել է The Beatles-ը։ 2015 թվականին այն երկու անգամ կրկնել է կանադացի ռեփեր ու երգիչ Դրեյկը՝ մարտի 7-ին և հոկտեմբերի 17-ին։











































