Լատվիայի բանկը 5 կատուների պատկերով մետաղադրամ է թողարկել: Այն վաճառքի կհանվի նոյեմբերի 24-ին, հայտնում է rosbalt.ru-ն:
5 եվրո արժեքով մետաղադրամը ստեղծված է լատվիացի հեղինակ Ալբերտ Կրոնենբերգի «5 կատուներ» հեքիաթի մոտիվներով: Հեքիաթում պատմվում է Մուրիս, Նյուրիս, Ինցիս, Մինցիս և Պունցիս անունով կատուների մասին:
Մետաղադրամի դիզայնի հեղինակը լատվիացի նկարչուհի և մանկական գրքերի նկարազարդող Անիտա Պաեգլեն է: 2016 թ. Լատվիայի Կենտրոնական բանկը ծրագրում է մետաղադրամներ թողարկել կովի և արագիլի պատկերներով, նախկինում այդ կենդանիները զարդարել են լատվիական զենքուզրահը:












































