«Թալիբան» արմատական շարժումը սպառնացել է Գերմանիան դարձնել իր հարձակումների թիրախ՝ ի պատասխան 2014-ից հետո Աֆղանստանում զինվորներ թողնելու ԳԴՀ կառավարության որոշման:
Հինգշաբթի օրը Գերմանիան հայտարարել է, որ 2014 թվականից հետո ցանկանում է Աֆղանստանում թողնել 800 զինծառայող:
«Եթե Գերմանիան ցանկանում է շարունակել իր պնդաճակատ, իռացիոնալ քաղաքականությունը, ապա Աֆղանստանի Իսլամական Էմիրությունը դեմ դուրս կգա՝ նրան դարձնելով հանուն ջիհադի իր գործողությունների կենտրոն: Եվ նա կփոշմանի իր անտրամաբանական որոշումների համար»,- ասվում է շարժման «Ջիհադի ձայնը» պաշտոնական կայքում:
Թալիբները կարծում են, որ այս որոշումը նպատակ ունի շարունակել տարածքների օկուպացիան, սպանությունները և աֆղանների ճնշումը: