Նոր Google Nexus 6P սմարթֆոնի բավական շատ տերեր բողոքում են բարձրախոսի հետ կապված խնդիրներից: Այս մասին հայտնում է ultramir.net-ը:
Խոսակցության ժամանակ զրուցակիցը շատ վատ է լսում Nexus 6P-ի տիրոջը: Ամենահետաքրքիրն այն է, որ խնդիր է առաջանում ոչ միայն հեռախոսային խոսակցությունների, այլև հավելվածների միջոցով շփման ժամանակ:
Nexus 6P-ի որոշ «երջանիկ» տերեր նշել են, որ այդ խնդիրն իրենք ունեցել են միայն բարձր կապով խոսակցության ժամանակ:
Google-ին արդեն տեղեկացրել են այդ խնդրի մասին, մասնագետներն աշխատում են այն շտկելու ուղղությամբ:






































