Այսօր ԱԺ լսումների ժամանակ փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանը ասաց, որ ոստիկանությունը կատարել է Մարտի 1-ի հանձնաժողովի առաջարկները: Ըստ նրա՝ հստակեցվել են, թե որ դեպքերում ոստիկանության զորքերը կարող են դիմել համապատասխան միջոցների, սահմանվել է նաև մարտական տեխնիկայի կիրառման կարգը և հստակեցվել, թե ով կարող է տալ այդ տեխնիկան գործադրելու հրամանը:
Բացի այդ, ըստ Օսիկյանի, ոստիկանության նոր համազգեստներն ունենալու են անհատականացման համարներ, որպեսզի հետագայում, եթե ոստիկանը իրավախախտում թույլ տա, քաղաքացին կարողանա հստակ մատնանշել այդ անձին:









































