ԴԱԻՇ և Ալ-Քաիդա ահաբեկչական խմբավորումները կփորձեն ձեռք բերել քիմիական, կենսաբանական և ռադիոակտիվ զենք: Այդ մասին խոսվում է Մեծ Բրիտանիայի՝ անվտանգության ոլորտի հնգամյա ռազմավարության ծրագրում, տեղեկացնում է ria.ru-ն:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ վարչապետ Դևիդ Քեմերոնը խորհրդարանում ներկայացնում է անվտանգության ոլորտում երկրի նոր ռազմավարությունը:
Ռազմավարությունը թարմացվում է հինգ տարին մեկ: Փոփոխված կետերի մեծ մասը, որոնց վերաբերյալ պաշտոնապես կհայտարարի վարչապետը, նախապես հայտնի են: Նրանցից գլխավորը մոտակա 10 տարում սպառազինության համար հատկացվելիք 200 մլրդ ֆունտ ստեռլինգն է: Ծրագրվում է նաև բանակի վերակազմավորում և հատուկ ծառայությունների հակաահաբեկչական ենթաբաժանմունքների հաստիքների ավելացում:











































