10 տարի առաջ ծնողներից փախած չինուհին, որին ընտանիքն արդեն մահացած էր համարում, տուն է վերադարձել, տեղեկացնում է Shanghaiist-ը:
24-ամյա աղջիկը պատմել է, որ 14 տարեկանում նա վիճել է մոր հետ և հեռացել ընտանիքից: Մի քանի տարի շարունակ ծնողները փնտրել են նրան:
Պարզվում է՝ այդ ընթացքում աղջիկը ժամանակ է անցկացրել տարբեր համացանց-սրճարաններում: Այնտեղ նա սնվել է, քնել և առցանց խաղեր խաղացել: Անհայտ կորածն ապրել է մյուս խաղացողների տված փողերով:
Ոստիկանները նրան գտել են քաղաքի սրճարաններից մեկում. փաստաթղթերը ստուգելիս պարզվել է, որ նա օգտվել է անձը հաստատող կեղծ փաստաթղթից: Աղջկան 1000 յուան տուգանք նշանակելուց հետո ոստիկանները զանգահարել են նրա ծնողներին:
Նրա մայրը լրագրողներին ասել է, որ այլևս երբեք չի վիճի աղջկա հետ:








































