ԱՄՆ Ֆիլադելֆիա նահանգի բնակչուհի Քրիստեն Մասիանտոնիոն հայտարարել է, որ երբ իր մահացու հիվանդ մեկ տարեկան դստեր գլխի վերևի մասը սեպտեմբերին համբուրել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, մահացու քաղցկեղային ուռուցքը երեխայի գլխում փոքրացել է: Փոքրիկի ծնողները կարծում են, որ հրաշք է տեղի ունեցել, հայտնում է Daily Mail-ը:
Հռոմի պապն աղջկա գլուխը համբուրել է ԱՄՆ իր աշնանային այցի ժամանակ:
«Մենք համեմատեցինք օգոստոսի և սեպտեմբերի մագնիսա-ռեզոնանսային տամոգրաֆիայի արդյունքները նրանից հետո, երբ մեր աղջիկը շփվեց Ֆրանցիսկոսի հետ: Բժիշկները զգալի տարբերություն նկատեցին: Նրանք ասացին, որ ուռուցքը շատ է փոքրացել: Փոքրիկը սկսեց իրեն ավելի լավ զգալ»,- ասել է ամերիկուհին:
Այնուամենայնիվ, բժիշկներն առայժմ աղջկա առողջանալու վերաբերյալ ոչ մի կանխատեսում չեն անում:









































