Լեհաստանում հոկտեմբերի 25-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված նոր կառավարությունը սխալ է համարում նախորդ իշխանությունների որոշումը՝ ԵՄ ժամանած ներգաղթյալներից երկրում ընդունելու 7 հազար փախստականների: Այս մասին երկուշաբթի «Ռադիո Լեհաստան»-ի եթերում հայտարարել է երկրի ՆԳՆ ղեկավար Մարիուշ Բլաշակը:
«Նախորդ կառավարության որոշումը՝ 7 հազար փախստականների ընդունելու մասին, սխալ էր»,- ասել է նա: «Վարչապետ Բեատա Շիդլոյի կաբինետի համար ամենագլխավորը Լեհաստանի և լեհերի անվտանգությունն է: Այդ հարցում մենք փոխզիջման չենք գնա»,- հավելել է նախարարը:








































