Wednesday, 01 07 2026
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը

Քննչական կոմիտեն և հեռախոսակապի օպերատորները ստորագրել են փոխըմբռնման հուշագիր

ՀՀ Քննչական կոմիտեն և հանրապետությունում գործող բջջային և ֆիքսված հեռախոսակապի օպերատորները նոյեմբերի 23-ին ստորագրել են փոխըմբռնման հուշագիր` ինտերնետ հասանելիության ծառայությունների, անձանց տվյալների և հեռախոսազանգերի վերծանումների փաստաթղթաշրջանառությունն էլեկտրոնային տարբերակով կազմակերպելու վերաբերյալ: Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, փաստաթուղթը կոչված է բարձրացնելու տարբեր անձանց կողմից օգտագործված էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների վերծանումները քրեական գործերով ի կատարումն դատարանների որոշումների վարույթն իրականացնող մարմնին տրամադրելու գործընթացի արդյունավետությունը: Օպերատորները նախկինում եւս, դատարանների որոշումների հիման վրա, տրամադրել են վերծանումները, սակայն հստակ ընթացակարգերի բացակայության պատճառով, անհրաժեշտ տեղեկությունները, հատկապես դրանք փոստով առաքելու դեպքում երբեմն 1 ամիս կամ ավելի ժամկետում էին հասնում նախաքննական մարմնին` հանգեցնելով նախաքննության ժամկետների ձգձգմանը:

Նպատակ ունենալով հնարավորինս օպերատիվ և արդյունավետ կազմակերպել դատարանների որոշումներով անձանց տվյալների, նրանց կողմից օգտագործված էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների վերծանումների տրամադրումը` կողմերը պայմանավորվել են ներդնել ավելի գործուն կառուցակարգեր` էլեկտրոնային ընթացակարգով:

ՀՀ քննչական կոմիտեն և օպերատորները հուշագրով հավաստել են իրենց պատրաստակամությունը` համատեղ միջոցառումներ իրականացնել վերծանումների օպերատիվ ստացման, փոխանցման ուղղությամբ, զարգացնել տեխնիկական հնարավորությունների ներդրման հարցում փոխգործակցությունը:

Այդ նպատակով Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն կապահովի «Էկենգ» ՓԲԸ-ի կողմից ներդրված և սպասարկվող էլեկտրոնային ստորագրությամբ հաստատված ուղեկցական գրություններով դատարանների որոշումները կապի օպերատորներին փոխանցելը: Իսկ «Յուքոմ» ՍՊԸ-ն, «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ-ն, «Օրանժ Արմենիա» ՓԲԸ-ն կապահովեն սեղմ ժամկետում վերծանումների էլեկտրոնային տարբերակով փոխանցումը Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի 1-ին բաժին, «Հրատապ» դրոշմակնիքը կրող ուղեկցական գրություններով ստացված դատարանների ո րոշումները կկատարվեն առաջնահերթ: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ ծրագրին հասանելիություն կունենա մեկ անձ՝ մեկ համակարգչի միջոցով։ Ծրագրի մշակման աշխատանքներին մասնակցել է նաև «ԱրմենՏել» ՓԲԸ-ն, որը հուշագրին կմիանա առաջիկա օրերին:

Ծրագիրը նախապես փորձարկվել է Շիրակի մարզում, որի արդյունքների ամփոփումը հիմք է տալիս հավաստելու, որ էլեկտրոնային ծրագրի ներդրման դեպքում քրեական գործերով, դատարանների որոշման հիման վրա, վերծանումներն օպերատորներից ստացվում են բավական օպերատիվ՝ 1-4 օրվա ընթացքում, ինչը հնարավորություն է տալիս առավել օպերատիվ ստուգել առաջ քաշված վարկածները՝ խուսափելով անհարկի ձգձգումներից։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում