The Daily Mail-ի փոխանցմամբ՝ Բուդապեշտի համալսարանի գիտնականները պնդում են, որ կա հիմարության երեք տեսակ, և որ նրանցից մեկն ամենավատթարն է։ Մասնագետները բլոգներից ու ֆորումներից հավաքել են 180 պատմություն, ապա հարցում են անցկացրել 150 կամավորների շրջանում, թե նկարագրված իրավիճակներից որոնք են եղել ամենահիմարները։
Արդյունքում նրանք հիմարությունները բաժանել են երեք խմբի։ Առաջին խմբում ընդգրկվել են ինքնավստահ ու մեծամիտ հիմարների պատմությունները։ Այդօրինակ անձինք գերագնահատել են իրենց հնարավորությունները և փորձել են անել այն, ինչ չեն կարող։
Երկրորդ խմբում ընդգրկվել են վերահսկողության բացակայության մասին պատմությունները։ Մասնավորապես, հերոսները զգացել են, որ իրենք պետք է անեն ինչ-որ բան, սակայն չեն կարողացել այլ կերպ վարվել։ Օրինակ՝ երբ մարդը հանուն տեսախաղերի հրաժարվել է ընկերների հետ հանդիպումից։
Վերջին խմբում տեղ են գտել ոչ պրակտիկ ու ցրված մարդկանց պատմությունները։ Նման դեպքերում հերոսները եղել են անուշադիր կամ էլ որևէ բան չեն իմացել։
Մասնակիցներն ամենասարսափելին համարել են հիմարության առաջին տիպը։ Գիտնականները եզրակացրել են, որ շրջապատի աչքում հիմար չերևալու համար պետք է խելամտորեն գնահատել սեփական հնարավորությունները։









































