ԱԺ «ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն ԱԺ արտահերթ նիստին իր ելույթում նշեց. «ՀՀԿ-ն մեկ տարի առաջ հիմնավորում էր, որ ԵՏՄ-ին անդամակցելը բխում է ՀՀ քաղաքացիների շահերից, իսկ ոմանք էլ հիմնավորում էին, որ այդ միությանն անդամագրվելով՝ մենք լուծելու ենք նաև մեր երկրի անվտանգության հարցը, մինչդեռ այս տարի ականատես եղանք, որ ոչ միայն արտաքին անվտանգության խնդիրները առկա են և սպառնում են մեր պետականությանը, այլ նաև ԵՄ անդամակցությունն ուղղակի տապալում է մեր ողջ տնտեսությունը»:
Ելույթի երկրորդ հատվածում Զարուհի Փոստանջյանն անդրադարձավ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին՝ կոչ անելով դեկտեմբերի 1-ին լինել Ազատության հրապարակում և սկսել քաղաքացիական անհնազանդություն:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հորդորեց խոսել արձանագրությունից, նշելով, որ կարող է խոսափողն անջատել, սակայն Զարուհի Փոստանջյանը շարունակեց ելույթը. «Եթե ապօրինի իշխանությանը քշելու միասնական ցանկությունը մեծ լինի, կարող ենք մեկ շաբաթ մնալ փողոցում, լինել քաղցած, մրսել, ցույց տալ մեր ուժը և միասնությունը»:
Շուշան Պետրոսյանի ամոթանքին ի պատասխան՝ Զարուհի Փոստանջյանը պատասխանեց. «Ամոթը ձեզ է, որ ընդգրկվել եք Սերժ Սարգսյանի թիմի մեջ և նպաստում եք երկրի անկմանը…»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































