Շոտլանդիայի ափերի մոտ Մեծ Բրիտանիայի և դաշնակիցների համատեղ ուժերով անցկացվում է ռուսական սուզանավի որոնողական գործողություն։ Այն նկատվել էր մոտ 10 օր առաջ՝ գրում է The Telegraph-ը։
Լրագրողների տվյալներով՝ որոնումներին մասնակցում են HMS Sutherland բրիտանական հածանավը, սուզանավ, ինչպես նաև Ֆրանսիայի և Կանադայի պարեկային օդանավերը։
Նշվում է, որ Ռուսաստանի համար հետաքրքրություն է ներկայացնում տեղեկությունը բրիտանական Trident ծրագրի մասին, որը նախատեսում է սուզանավերի վրա միջուկային զսպման միջոցների տեղակայում։