Saturday, 04 07 2026
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ
«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին
18:50
Ծայրահեղ շոգը փոխում է կենդանիների կյանքն ամբողջ աշխարհում
Փաշինյանը Գոռավան և Եղեգնավան բնակավայրերում ծանոթացել է կառուցվող մանկապարտեզների շինարարության ընթացքին
18:30
Netflix-ի միլիոնները՝ շքեղ մեքենաների ու ժամացույցների վրա․ ռեժիսորը դատապարտվել է
Երևանն ու Վաշինգտոնը վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը. ԱԳՆ-ն շնորհավորել է ԱՄՆ-ին
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կրկին չեղարկել է այցը ԱՄՆ
ՍԴ-ն մերժեց ԱԺ ընտրություններն անվավեր ճանաչելու դիմումը
17:50
Հունգարիայի վարչապետը երկրի խորհրդարանին կներկայացնի սահմանադրական փոփոխության նախագիծ՝ նախագահի պաշտոնանկության համար
Վեդի համայնքի Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է. Փաշինյան
17:30
Հնդկաստանն էներգետիկ ճգնաժամը հաղթահարում է տարբեր երկրների հետ բարեկամության շնորհիվ. Մոդի
Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ կլինի
Իսրայելի գործողությունների հետևանքով Գազայում զոհերի թիվը գերազանցել է 73 հազարը
Օդի ջերմաստիճանը կնվազի
16:50
Ստամբուլից Միներալնիե Վոդի թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել
ՀՀ ՄԻՊ-ն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ
16:30
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Վեդի համայնքի Դաշտաքար բնակավայր. Փաշինյան
16:10
Զելենսկին ու Մերցը քննարկել են Կիևին Patriot համակարգերի մատակարարման հետ կապված հարցեր

Տնտեսության մեջ անկումային տրամադրությունները խորանում են

Հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանում գրանցվել է 3,5 տոկոս տնտեսական ակտիվություն: Սա Ազգային վիճակագրական ծառայության՝ քիչ առաջ հրապարակած տեղեկությունն է: Այս ցուցանիշը սեպտեմբերի համեմատ մի փոքր անկում է ապրել՝ հունվար-սեպտեմբերին տնտեսական ակտիվությունը 3,7 տոկոս էր:

Ընդ որում, նման փոքր անկումներ են գրանցվել նաև տնտեսության մի քանի շատ կարևոր ոլորտներում: Ընդհանուր առմամբ առանձին ոլորտներում տարեսկզբից գրանցված անկումները շարունակվում են նաև այդ ամսին: Օրինակ՝ անկումը փոքր-ինչ ավելի է խորացել նաև առևտրի շրջանառության ոլորտում, որտեղ եթե 2015թ. ինն ամիսներին գրանցվել է 5,6 տոկոս, ապա հոկտեմբերին այդ անկումը խորացել է մինչև 6,4 տոկոս:

Ինչպես միշտ, ամենամեծ անկումը գրանցվել է արտաքին առևտրաշրջանառության մեջ՝ 20,4 տոկոս՝ անցած ամսվա 20 տոկոսի փոխարեն: Իհարկե, ներմուծման դեպքում անկումն ավելի խորն է եղել՝ 26,7 տոկոս, իսկ արտահանումը՝ 2,2 տոկոս, մինչդեռ հունվար-սեպտեմբերին արտահանման նվազումը ավելի քիչ էր՝ ընդամենը 0,9 տոկոս: Ընդ որում, հունվար-օգոստոս ամիսներին արտահանման անգամ 0,5 տոկոս աճ գրանցվեց: Իսկ տնտեսական բլոկի մեր պաշտոնյաները մեկը մյուսին հերթ չտալով՝ այդ մասին ազդարարում էին՝ կարծես թե չուզենալով հասկանալ, որ դա կարող է ընդամենը սեզոնային բնույթ ունենալ: Գոյություն ունեցող իրավիճակը բոլորովին էլ չի հուշում, որ այս տարի արտահանումը չի վերականգնվելու:

Իսկ այդ չնչին՝ 0,5 աճն էլ հավանաբար տեղի էր ունեցել գյուղատնտեսության ոլորտի աշխուժացման և գյուղատնտեսական ապրանքների արտահանման ավելացման շնորհիվ: Բայց աշնանային ամիսներին այդ արտահանման անկումը նորից սկսել է ավելանալ: Մինչդեռ մեր արտադրողները հույս ունեին, որ գոնե աշնանային ամիսներին արտահանումը կավելանա, որ իրենց վնասներն էլ հնարավորինս քիչ լինեն: Բայց քանի որ մեր երկրից հատկապես դեպի Ռուսաստան արտահանումը նվազում է, ապա բոլորովին էլ հույսեր չկան, որ հետագա ամիսներին այդ ոլորտում կարող է բարելավում նկատվել. չէ՞ որ ռուսական ռուբլու անկման արդյունքում մեր արտահանվող ապրանքները գնային առումով մրցունակ չեն այդ երկրի արտադրանքի նկատմամբ:

Մյուս կողմից էլ՝ ՌԴ-ն վարում է նախ սեփական արտադրանքը իրացնելու քաղաքականություն: Եվ հատկապես Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու այս տասը ամիսներին ոչ միայն դեպի ՌԴ մեր արտահանումն է նվազել, այլև ավելանում է այդ երկրից մեր ներմուծումը: Այսինքն՝ ՌԴ-ն կարողանում է օգտվել նաև ռուբլու ցածր կուրսի ընձեռած այն հնարավորությունից, որ այդ դեպքում իր արտադրանքի ինքնարժեքը ցածր է լինում հատկապես այն երկրների արտադրանքի համեմատ, որտեղ ազգային արժույթը ավելի քիչ է արժեզրկվել: Ամեն դեպքում նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների ցուցանիշները դեռ առջևում են, ու չի բացառվում, որ ամանորյա տոների շնորհիվ մեր արտահանողների հույսերը գոնե փոքր-ինչ արդարանան:

Ինչ վերաբերում է վերը նշված 3,5 տոկոս տնտեսական ակտիվությանը, ապա դա կրկին գրանցվել է գյուղատնտեսության աճի շնորհիվ, որտեղ տասը ամսվա կտրվածքով գրանցվել է 11,6 տոկոս աճ: Հավանաբար նաև՝ արդյունաբերության 4,6 տոկոս աճի շնորհիվ: Իսկ շինարարության ոլորտն այս անգամ գրեթե աճ չի գրանցել՝ ընդամենը 0,1 տոկոս: Այդպիսով կարելի է ասել, որ մեր երկրում շինարարությունը կանգ է առել: Սովորաբար այն սկսում է ակտիվանալ այն ժամանակ, երբ տնտեսական ընդհանուր ակտիվություն է լինում և որ ամենակարևորն է՝ դրա պահանջարկ է լինում: Խոսքը վերաբերում է հատկապես բնակարանաշինությանը, ինչը 2000-ական թվականներին մինչև 30-40 տոկոս աճ էր գրանցում: Իհարկե, այս դեպքում էլ ոչ միայն թվերի ուռճացում, այլև շինարարության ուռճացում, այսինքն՝ պահանջարկից ավելի շինարարություն տեղի ունեցավ: Վերջին տարիներին տարեկան 20-40 հազար մարդ անվերադարձ մեկնում են Հայաստանից, և այդ շարժն առաջինն իր վրա զգացող ոլորտներից է նաև շինարարությունը: Իսկ շինարարությունն ինքը համակարգաստեղծ ոլորտ է. այդ ոլորտում տեղի ունեցած աճը զուգահեռաբար ազդում է մի շարք այլ ոլորտների վրա, ինչը հիմա չկա:

Նշենք նաև, որ հոկտեմբերին աճը դանդաղել է նաև էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում՝ 2,2 տոկոս, սեպտեմբերին այն 3,8 տոկոս էր: Հիշեցնենք նաև, որ այս տարվա առաջին ամիսներին այդ ոլորտում անգամ մոտ 13 տոկոս անկում էր գրանցվել, բայց հետագա ամիսներին ոլորտը սկսեց վերականգնվել ու աճ գրանցել: Բայց ինչպես երևում է, ոլորտում նորից անկումային տրամադրություններ են: Չի բացառվում, որ այն օգոստոսից տեղի ունեցած էլեկտրաէներգիայի թանկացման արդյունքն է:

Ամեն դեպքում 2015թ. սեպտեմբեր-հոկտեմբերին տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում տեղի ունեցող զարգացումները չեն հուշում, որ տարվա կտրվածքով կարող է աճ լինել: Բայց զարմանալիորեն կառավարությանը հաջողվում է վերը նշված անկումների, հատկապես արտաքին առևտրաշրջանառության ավելի քան 20 տոկոս անկման պայմաններում էլ տնտեսական ակտիվություն ցույց տալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում