Թուրքիայի հարավ-արևելքում անհայտ անձինք գնդակոծել են քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշի ավտոմեքենան: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Փամփուշտը դիպել է ավտոմեքենայի հետևի զրահապատ ապակուն, Դեմիրթաշը չի տուժել:
«Մահը Աստծու որոշելիքն է»,- Դիարբեքիր քաղաքում հարձակումը մեկնաբանել է քաղաքական գործիչը:









































