Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Լեհաստանի Գդանսկ քաղաքում մոտ հազար մարդ է մասնակցել երկիր մուսուլման ներգաղթյալների դեմ բողոքի ակցիային։ Ակցիան անցկացվել է քաղաքի կենտրոնական փողոցներում։
Ցուցարարները վիրավորական կարգախոսներ են հնչեցրել մուսուլմանների հասցեին, կրել են պաստառներ, որոնցում կոչ է արվում հրաժարվել երկրում փախստականներին ընդունելուց։ Երթի ժամանակ ցուցարարները ճայթռուկներ են պայթեցրել։
Վերջում ցուցարարները բախվել են ոստիկանների հետ, որոնք հարկադրված են եղել արցունքաբեր գազ կիրառել։ Ձերբակալվել է 4 մարդ։







































