Մադրիդի «Ռեալ»-ի և Ուելսի ազգային հավաքականի կիսապաշտպան Գարեթ Բեյլի գործակալ Ջոնաթան Բարնետն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ցանկանում էր իր հաճախորդին տեղափոխել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ», վստահեցնում է իսպանական As-ը:
Ուելսի ընտրանու կիսապաշտպանի գործակալը հաջողված գործարքի դեպքում կստանար մոտ 20 մլն եվրո: «Արքայական ակումբ»-ի ղեկավարությունը դեմ էր Բեյլի տրանսֆերի վաճառքին, քանի որ կարծում էր, որ վերջինս կկարողանա ավելի փայլուն խաղ ցուցադրել թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Ռաֆա Բենիտեսի գլխավորությամբ:
«Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը նախկինի պես վստահ է, որ Բեյլը կկարողանա շրջանցել թիմի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուի ցուցանիշները:
Նշվում է, որ Բարնետը հաջորդ ամռանը կրկին կփորձի իր հաճախորդին տեղափոխվել Անգլիա: Բացի այդ, Բեյլի և թիմակիցների միջև կան տարաձայնություններ:




































