Շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 8-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը մրցեց Ռուսաստանի թիմի հետ:
Լևոն Արոնյանը սևերով ոչ-ոքի խաղաց Պյոտր Սվիդլերի հետ, Սերգեյ Մովսիսյանը սևերով պարտվեց Յան Նեպոմնյաշչիին, Գաբրիել Սարգսյանը սպիտակներով հաղթեց Ալեքսանդր Գրիշչուկին, իսկ Հրանտ Մելքումյանը սպիտակներով ոչ-ոքի խաղաց Դմիտրի Յակովենկոյի հետ:
8-րդ տուրից հետո Հայաստանի տղամարդկանց հավաքականն ունի 11 միավոր, որով 3-7-րդ տեղերը կիսում է Ֆրանսիայի, Վրաստանի, Հոլանդիայի ու Գերմանիայի հավաքականների հետ:
8-րդ տուրում շախմատի Հայաստանի կանանց հավաքականի մրցակիցն էր Ավստրիայի ընտրանին: Մեր շախմատիստուհիները, ցավոք սրտի, պարտություն կրեցին 1.5:2.5 հաշվով:
Այսօր տեղի է ունենալու մրցաշարի վերջին տուրը: Տղամարդկանց հավաքականի մրցակիցն է Վրաստանի հավաքականը, իսկ կանանց հավաքականի մրցակիցը՝ Չեխիայի հավաքականը:









































