«Շատ եմ նեղվում, երբ տեսնում եմ, որ բոլորը նեղվում են: Երբ որ լինում են ակնհայտ անարդար բաներ, գժվում եմ, ու չեմ ուզում, որ այդպիսի բաներ լինեն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց դերասան, շոումեն Գրիշա Աղախանյանը:
Գ. Աղախանյանի կարծիքով՝ հանրությանը չեն հետաքրքրում սահմանադրական փոփոխությունները: Նա նշեց, որ ինքն ուզում է՝ ամեն ինչ լավ լինի, բայց չգիտի՝ լավ փոփոխություններ կլինեն , թե ոչ:
«Հարյուր-հազարավոր մարդիկ են գնացել էս 20 տարում, ուզում եմ՝ էնքան լավ լինի, որ մարդիկ սկսեն վերադառնալ: Սա կլինի ապացույց այն բանի, որ մեր երկրում ինչ-որ դրական տեղաշարժ կա»,- նշեց մեր զրուցակիցը և հավելեց, որ պետք է օրենք լինի, ու օրենքը գործի բոլորի համար հավասարապես:
Մարամասները՝ տեսանյութում:









































