Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանում նոյեմբերի 23-ին քննարկվելու է «Ադրբեջանի սահմանամերձ շրջանները միտումնավոր զրկված են ջրից» անվանումով զեկույցը, որը վերաբերում է ԼՂՀ Սարսանգի ջրամբարին: Վերջերս վեհաժողովում քննարկվել է նաև մեկ այլ հակահայկական զեկույց՝ «Բռնության աճը ԼՂ-ում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» վերնագրով:
Ինչի՞ մասին են վկայում խորհրդարանական դիվանագիտության այս ձախումները: «Սա ոչ միայն խորհրդարանական դիվանագիտության, այլև Հայաստանի Հանրապետության դիվանագիտության պարտությունն է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Նրա խոսքով՝ եթե պատվիրակության ղեկավարը ներկայացնում է մի անձ, ով ընկալվում է որպես, այսպես ասած, ՌԴ մարդը, և այնտեղ ՌԴ-ն զրկված է ձայնի իրավունքից, ապա պետք է ճկուն քաղաքականություն բանեցնել և պատվիրակության ղեկավարին փոխել: Այդ վեխաժողովում ընկալումների հետ մենք խնդիր ունենք»:
«Իհարկե ԵԽԽՎ-ում կա կոռուպցիա, խավիարային դիվանագիտության վերաբերյալ նաև զեկույց է եղել, բայց ասել, որ միայն կոռուպցիան է մեղավոր, որ այսպիսի վիճակի մեջ ենք հայտնվել, ճիշտ չի լինի, սա ընդհանուր արտաքին դիվանագիտության տապալումն է՝ թե՛ խորհրդարանական, թե՛ ՀՀ գործադիր իշխանության»:
Մանրամասները տեսանյութում:



































