Ադելը զուրկ չէ հումորի զգացումից: Նմանակների մրցույթում երգչուհին որոշել է անակնկալ մատուցել երկրպագուներին, հայտնում է Spletnik.ru-ն:
Ադելը մասնակցել է իր նմանակների մրցույթին: Նա գրիմ է արել և քիթ դրել` դառնալով անճանաչելի: Ադելը շփվել է մյուս մասնակիցների հետ` ձևացնելով անհավանական հուզմունք ելույթից առաջ:
Իհարկե, երկրպագուները ձայնից անմիջապես ճանաչել են նրան, հենց որ նա բեմ է դուրս եկել ու սկսել երգել: Հավաքվածները ցնծության մեջ են ընկել` իմանալով, որ բեմում իրենց կուռքն է:






































