2011 թ. փետրվարին անշարժ գույքի շուկայում իրականացվել է 3545 օտարման գործարք: Սա երևում է Ազգային վիճակագրական ծառայության հրապարակումից: Նշենք, որ նախաճգնաժամային 2008 թ. փետրվարին իրականացվել է 4506 օտարման գործարք: Սա նշանակում է, որ 2008 թ. համեմատ օտարման գործարքների թիվը նվազել է մոտ 21.3%-ով: 2010 թ. փետրվարի համեմատ (3319 օտարման գործարք), սակայն, դրանք աճել են մոտ 6.8%-ով:
Նշենք նաև, որ 2011 թ. փետրվարին անշարժ գույքի նկատմամբ իրականացված բոլոր գործարքների թիվը գերազանցում է 2008-ի համապատասխան ցուցանիշը: Սակայն անշարժ գույքի նկատմամբ իրականացվող բոլոր գործարքները ներառում են գույքի առաջնային գրանցումը, ժառանգության գրանցումը, այլ պետական գրանցումները, որոնք շուկայի իրական վիճակի մասին պատկերացում չեն տալիս:
Այդ պատճառով համեմատություններ կատարելիս պետք է վերցնել օտարման գործարքները, որն իր մեջ ներառում է առքուվաճառքը, նվիրատվությունն ու փոխանակությունը:









































