Ճապոնիայի Պաշտպանության նախարարությունը կզբաղվի ինքնապաշտպանության ուժերի նախկին սպայի գործով, ով հնարավոր է գաղտնի փաստաթղթեր է փոխանցել Ռուսաստանին: Այդ մասին հայտնել է երկրի պաշտպանության նախարարության ղեկավար Գեն Նակատանին, ով այժմ պաշտոնական այցով գտնվում է Ավստրալիայում:
Տոկիոյի ռուսական դեսպանությունում այդ լուրը չեն մեկնաբանել՝ հայտնում է TASS-ը:
Ինչպես հաստատում է Կիոդոյի գործակալությունը, խոսքը վերաբերում է 64-ամյա սպային, ում հրամանատարության տակ են գտնվել Տոկիոյի, ինչպես նաև երկրի կենտրոնական մասի այլ 10 վարչական շրջանների ինքնապաշտպանական ուժերի ստորաբաժանումները: Հաղորդվում է, որ 2013 թվականի մայիսին նա իբր Տոկիոյում Ռուսաստանի դեսպանատան աշխատակցին է փոխանցել գաղտնի փաստաթղթեր:
Կիոդո գործակալությունը հաստատում է, որ Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցը այդ փաստաթղթերը ստանալուց հետո ավարտել է իր գործուղումը և լքել Տոկիոն:
Տոկիոյի ոստիկանությունը մտադիր է նրան ևս կանչել հարցաքննության, սակայն քանի որ նա գտնվում է երկրի սահմաններից դուրս, ապա դա կարվի ֆորմալ ձևով:








































