Երկու ուղևորի թույլ չեն տվել բարձրանալ Southwest Airlines ընկերության ինքնաթիռ, որը չվերթ էր կատարում Չիկագոյից Ֆիլադելֆիա` այն բանի համար, որ նրանք խոսում էին արաբերեն, հայտնում է RIA Novosti-ն:
Ինքնաթիռ մտնելուց առաջ ավիաընկերության աշխատակիցը Մահերու Հալիլին և Անաս Այադին հայտնել է, որ նրանց չի թույլատրվում նստել ինքնաթիռ, քանի որ ուղևորներից մեկը լսել է, որ նրանք խոսել են արաբերեն և վախենում է նրանց հետ նույն ինքնաթիռով թռչել:
Հալիլը դիմել է օդանավակայանի ոստիկանությանը և անվտանգության ծառայությանը, որոնք տղամարդկանց հարցաքննելուց հետո թույլատրել են նստել մյուս ինքնաթիռը: Ինքնաթիռում ուղևորները ստիպել են բացել սպիտակ տուփը, որտեղ քաղցրավենիք է եղել:
«Այսպիսով, ես իմ փահլավան կիսեցի բոլորի հետ»,- պատմել է Հալիլը:
Ինչպես ճշտում է գործակալությունը, անցյալ շաբաթվա ընթացքում նմանատիպ շատ դեպքեր են տեղի ունեցել ԱՄՆ-ի ներքին չվերթներում` կապված Փարիզի ահաբեկչության հետ:











































