Արևելյան Անգլիայի համալսարանի գիտնականները զգուշացնում են, որ Ամազոնի ջունգլիներում ծառատեսակների կեսից ավելին գտնվում են ամբողջովին անհետացման սպառնալիքի տակ: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Անհետացող տեսակներից են բրազիլական ընկուզենին ու որոշ արժեքավոր ծառատեսակներ, որոնք կիրառվում են շինարարության մեջ, այդ թվում՝ կարմիր ծառը:
Նշվում է, որ անհետացման հիմնական պատճառը տեղի բնակիչների կողմից անտառահատումներն են:
Գիտնականների գնահատականով՝ Ամազոններից կարող են անհետանալ ծառերի 5000 տեսակներ, որոնցից որոշները մինչ այժմ ուսումնասիրված չեն:




































