Հակասական հոմինիդները` Ինդոնեզիայի Ֆլորես կղզուց, պարզվել է, մարդու առանձին տեսակ են, հաղորդում է PloS One-ը:
Հնագույն մարդկանց մնացորդները, որոնց մամուլը «հոբիթներ» է անվանել, հայտնաբերվել են Ինդոնեզիայի Ֆլորես կղզում 2003-ին: 2004-ին գիտնական Մայքլ Մորվուդի թիմը աշխարհին ներկայացրել է հնագույն մարդու գանգն ու գրեթե ամողջական կմախքը:
Մորվուդն ու իր գործընկերներն իրենց գտածոն մարդու տեսակ հայտարարեցին` այն անվանելով Homo floresiensis:
Յոսուկե Կայֆուն` Տոկիոյի համալսարանից, և նրա գործընկերները նոր ապացույցներ են գտել հօգուտ այն բանի, որ «հոբիթներն» առանձին տեսակ են: Նրանք ուսումնասիրել են նրանց ատամների կառուցվածքը՝ համեմատելով դրանք հնագույն մյուս մարդկանց և բանական մարդկանց ատամների հետ:
Վերլուծությունը ցույց է տվել, որ Homo floresiensis-ի ատամների կառուցվածքը տարբերվում է:














































