Թեթև ատլետիկայի աշխարհի չեմպիոն Ուսեյն Բոլտը հայտարարել է, որ ցանկանում է բուժզննում անցնել «Մանչեսթեր Յունայթեդ»-ում:
«Ինձ թվում է, որ ես պետք է բուժզննում անցնեմ «Մանչեսթեր Յունայթեդ»-ում: Հնարավոր է, որ նրանք ինձ ընդունեն իրենց թիմ:
Կարծում եմ, որ կկարողանամ օգնել «կարմիր սատանաներ»-ին, քանի որ շատ արագ եմ և գտնվում եմ փայլուն մարզավիճակում:
Կարողանում եմ շփվել գնդակի հետ և հասկանում եմ ֆուտբոլից: Հնարավոր է` նրանք ինձ 5-ամյա պայմանագիր առաջարկեն»,- հայտարարել է Բոլտը:





































