Gazeta.ru-ի փոխանցամբ՝ Եվրահանձնաժողովին հանձնարարվել է ուղղումներ կատարել Շենգենյան օրենսգրքում։ Նման որոշում ընդունվել է ԵՄ-ի անդամ երկրների ներքին գործերի ու արդարադատության նախարարների նիստում։
Այդ մասին հայտարարել է Լյուքսեմբուրգի ներքին անվտանգության նախարար Էթիեն Շնայդերը։ Նա մանրամասնել է, որ Եվրահանձնաժողովի ներկայացրած ուղղումները չպետք է խանգարեն մարդկանց տեղաշարժին։
Հաղորդվում է, որ Շնայդերն այդ մասին հայտարարել է նախարարական հերթական արտահերթ հանդիպումից հետո, որը նվիրված է եղել ահաբեկչության դեմ պայքարի միջոցներին։









































