Փարիզի դատախազւոթյունը հաստատել է, որ Սեն Դենիում ենթադրյալ ահաբեկիչների բնակարանի գրոհի ժամանակ 3 կասկածյալ է սպանվել, ոչ թե 2, ինչպես ավելի վաղ ենթադրվում էր: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Դատախազության տվյալներով՝ փորձաքննության արդյունքներով հաջողվել է պարզել, որ գրոհի ժամանակ տեղի ունեցած պայթյունի տեղում կհայտնաբերված մամինների մասնիկները պատկանում են 3, ոչ թե 2 մարդու:
Միևնույն ժամանակ, երրորդ մահացածի անձը պարզել առայժմ չի հաջողվել: Միայն հայտնի է, որ նա կին է:
Ֆրանսիական իշխանությունների տեղեկությամբ՝ մյուս երկու մարմինները Փարիզում ահաբեկչությունների ենթադրայլ կազմակերպիչ Աբդելհամիդ Աբաուդիին ու նրա խորթ քրոջն են, որը պայթեցրել է իրեն:
Սեն Դենիում ոստիկանների հատուկ ջոկատի գործողությունն իրականացվել է նոյեմբերի 18-ին: Հաղորդվում էր, որ հատուկ նշանակության ջոկատը մոտ 5 000 կրակոց է արձակել: Արդյունքում՝ մի քանի կասկածյալ սպանվել է, ևս 8-ը ձերբակելվել է:









































