Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳՆ-ն այսօր հայտնել է, որ Անկարայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովը կանչվել է ԱԳՆ։
Թուրքիայի ԱԳՆ-ում Ռուսաստանի դեսպանին հանձնվել է բողոքի նոտա՝ կապված ռուսական ավիացիայի կողմից Սիրիայի հյուսիսում Բայիրբուջաք բնակավայրին հարվածելու հետ, ուր ապրում են Սիրիայի թուրքմենները։
Թուրքիայի ԱԳՆ-ի ներկայացուցիչ Թանժու Բիլգիչը հայտարարել է, որ ռուսական ինքնաթիռները ծանր ռմբակոծության են ենթարկել թուրքմենական բնակավայրերը.
«Մեր նախարարի հանձնարարությամբ Անկարայում Ռուսաստանի դեսպանը կանչվել է նախարարություն, ուր նրան հայտարարել են, որ Ռուսաստանի ձեռնարկած գործողությունները չեն հանդիսանում ահաբեկչության դեմ պայքար, և որ թուրքմենական խաղաղ բնակավայրերի ռմբակոծությունները կհանգեցնեն լուրջ հետևանքների։ Ռուսաստանից պահանջվել է անհապաղ դադարեցնել այդ գործողությունը»։







































