«Սինհուա» գործակալությունը հրապարակել է տեսագրություն, որն արել է Մալիի մայրաքաղաք Բամակոյում զինված չարագործների կողմից զավթված Radisson հյուրանոցի պատանդներից մեկը։
Բջջայինով արած տեսագրությունում երևում է, թե ինչպես են զինված մարդիկ տեղաշարժվում հյուրանոցի շուրջը, մի մասը շենք է մտնում։
Գործակալության հաղորդմամբ՝ պատանդների շարքում կա Չինաստանի առնվազն 7 քաղաքացի։









































