«Աստղային պատերազմների» 7-րդ ֆիլմը մինչ էկրան բարձրանալը սահմանել է տոմսերի վաճառքի ռեկորդ։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը։ Պրեմիերայից 4 շաբաթ առաջ ֆիլմը հավաքել է ավելի քան 50 մլն դոլար։
Փորձագետները կանխատեսում են ֆիլմի համար պրեմիերային շաբաթում հավաքելիք գումարի ծավալի ռեկորդ։ Նրանք կարծում են, որ ֆիլմը կգերազանցի «Յուրյան շրջանի աշխարհի» ցուցանիշը՝ 208.8 մլն դոլար։
«Ուժի զարթոնքը» ԱՄՆ-ում վարձույթ դուրս կգա դեկտեմբերի 18-ին։









































