Ubr.ua-ի փոխանցմամբ՝ TrendForce վերլուծական ընկերության գնահատականներով 2015 թվականին սմարթֆոնների համաշխարհային մատակարարումը աճելու է 9.7 տոկոսով և հասնելու է 1.29 միլիարդ միավորի։
Շուկայում նկատվող պահանջարկի դանդաղումն առնչվել է արտադրողների մեծ մասին։ Լավագույն արդյունքը չինացի արտադրողներինն է։ Վերլուծաբանների կարծիքով՝ նրանց արտադրության ծավալն այս տարի կաճի 14.5 տոկոսով։ Արդյունքում 2015 թվականին սմարթֆոնների համաշխարհային ծավալի 41 տոկոսը բաժին է ընկել չինական ընկերություններին։
Չինական Huawei-ը դարձել է աշխարհի երրորդ խոշոր սմարթֆոնային ապրանքանիշը։ Հետազոտության մեջ նշված է, որ 2016 թվականին համաշխարհային շուկայում դանդաղելու է սմարթֆոնների պահանջարկի տեմպը։









































