Մադրիդի «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը դժգոհ է թիմի ցուցադրած խաղի որակից ընթացիկ մրցաշրջանում: Բացի այդ, Պերեսը հուսով էր, որ Բենիտեսը կարող է հանգիստ շփվել ֆուտբոլիստների հետ, բայց մարզիչը կոնֆլիկտ է ունեցել մի շարք խաղացողների հետ:
Այժմ Պերեսը պատրաստ է ուսումնասիրել Բենիտեսին հեռացնելու տարբերակը՝ համագործակցության մեկնարկից 5 ամիս անց: Mundo Deportivo-ի տեղեկությունների համաձայն՝ 55-ամյա մասնագետի ճակատագրի համար վճռորոշ կլինի «Էլ կլասիկո»-ն:
Անհաջողության մատնվելու դեպքում Բենիտեսը կարող է հեռացվել աշխատանքից: Նրա փոխարեն դիտարկվում է Զինեդին Զիդանի թեկնածությունը: Պերեսը հուսով է, որ Զիդանը կարող է կրկնել Խոսեպ Գվարդիոլայի ուղին:






































