ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, անդրադառնալով ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության աշխատանքներին, նշեց, որ ԵԽԽՎ նախանցյալ նստաշրջանում իրենք հաջողության են հասել, և իր անձնական մասնակցությունը եղել է այնքան ակտիվ, որ անգամ իր քաղաքական հակառակորդները՝ Հերմինե Նաղդալյանն ու Գալուստ Սահակյանը այդ մասին հարկ են համարել հրապարակավ շորհակալություն հայտնել:
Անդրադառնալով հակահայկական բանաձևի ընդունմանը՝ Լ. Զուրաբյանը նշեց, որ մեր պատվիրակությունը իշխանությունների թելադրանքով ընտրել է այնպիսի պլան, որին ինքը և իշխանամետ պատվիրակներից մեկը համաձայն չեն եղել՝ մերժել զեկույցն ընդհանրապես: Ըստ Զուրաբյանի՝ կարելի էր ԵԽԽՎ-ի հետ համագործակցելով ՝ փոխել զեկուցողին և զեկույցի անընդունելի վերնագիրը, եթե նախապես աշխատեին այդ ուղղությամբ:










































