Անկարայի Անվտանգության վարչության աշխատակիցները հայտնաբերել և առգրավել են 100 կգ նիտրոմեթան: Ինչպես հաղորդում է CNN Turk հեռուսաալիքը, այդ նյութը կարող է օգտագործվել որպես պայթուցիկ և ոստիկանության տվյալներով՝ պատկանում է «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) ծայրահեղականներին:
Նիտրոմեթանը գտնվել է բալոններում և թաղված է եղել Անկարայից 80 կմ արևմուտք Պոլատլի շրջանի տարածքում: Ավելի վաղ իշխանությունները տեղեկություն էին ստացել այն մասին, որ PKK-ն այդ տարածքում թաղել է որոշ քանակի պայթուցիկներ: Դրանք հաջողվել է հայտնաբերել կուսակցության անդամներից մեկին երկար հետևելու արդյունքում: Երբ նա փորձել է հանել պայթուցիկը, նրան կալանավորել են և տարել բանտ:








































