Մոսկվայի «Սպարտակ»-ի և Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի նախկին թիմի՝ «Կրասնոդար»-ի գլխավոր մարզիչ Օլեգ Կոնոնվի կարծիքով՝ հայ ֆուտբոլիստի անհաջող ելույթների պատճառը վնասվածքներն են:
«Յուրան գերազանց խաղ էր ցոըցադրում «Կրասնոդար»-ում և շատ լավ էր սկսել «Սպարտակ»-ում, բայց վնասվածքները հանգիստ չեն տալիս նրան: Համաձայնեք, դժվար է լավ խաղալ, երբ մշտական ցավեր ունես»,- Sovsport-ը մեջբերում է Կոնոնովի խոսքերը:
Հիշեցնենք, նոյեմբերի 22-ին «Սպարտակ»-ը սեփական հարկի տակ կընդունի «Կրասնոդար»-ին: Երևանի ժամանակով խաղը կմեկնարկի 20:30-ին:









































