Մահապարտ ահաբեկիչ Իբրահիմ Աբդեսլամը, ով ինքն իրեն պայթեցրել է նոյեմբերի 13-ին Փարիզում, այս տարի երկու անգամ ձերբակալվել է ոստիկանության կողմից, սակայն երկու դեպքում էլ ազատության մեջ մնացել՝ հաղորդում է գերմանական RTL հեռուստաալիքը:
Մասնավորապես, մայիսին նրան ձերբակալել են կողոպուտի համար: Հեռուստաալիքը ցուցադրել է կադրեր, որոնցում երևում է, թե ինչպես են ապագա ահաբեկչին հետապնդում ոստիկանները:
RTL-ը նաև ներկայացրել է տեսագրություն, որում գողերը խորտկարանի ավտոմատից փող են գողանւմ: Բելգիայի ոստիկանությունը հաստատել է, որ տեսագրության մարդը Իբրահիմ Աբդեսլամն է:
Նշվում է, որ «ձերբակալվածը դատապարտվել է, սակայն մնացել ազատության մեջ»: Պատճառը չի հստակեցվում:
2015-ի հունվարին նրան հարցաքննել է դաշնային դատախազությունը: Աբդեսլամին ձերբակալել էին Սիրիա մեկնելու փորձի ժամանակ: Հարցաքննությունից հետո նա դարձյալ ազատ է արձակվել:









































