Շուրջ մեկ տարի և չորս ամիս համառ աշխատանքներից հետո պատրաստ է ռեժիսոր Արա Շիրինյանի «Հայաստանի կորսված գարունը» ֆիլմը, որը բաղկացած է երկու մասից: Առաջին մասում ամփոփված են 2007-ի սեպտեմբերից մինչև 2008-ի Մարտի 1-ը նախընտրական, ինչպես նաև ընտրական և հետընտրական փուլերը, երկրորդում`բուն Մարտի 1-ի իրադարձությունները:







































