Ռուսաստանի ԱԳ նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը և Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն երկու երկրների տրանսպորտային գործակալությունների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկել են վրաց-ռուսական կապերի նորմալացման հարցերն այն ուղղություններում, որտեղ հնարավոր է առաջընթաց` տնտեսության, առևտրի, տրանսպորտի և հումանիտար համագործակցության մեջ, հայտնում է Interfax-ը:
«Նշելով բեռնատար և մարդատար ավտոփոխադրումների դինամիկ աճը, կողմերը հույս հայտնեցին, որ տրանսպորտային կապը կհաջողվի նորմալացնել` նախօրեին երկու երկրների մասնագիտացված գործակալությունների ընդունած որոշման համաձայն, որը վերաբերվում է Վերին Լարս-Կազբեկ անցակետի շուրջօրյա աշխատանքային ռեժիմի անցնելուն»,- ասվում է հաղորդագրությունում:
Ռուսական կողմը նաև հաստատել է իր պատրաստակամությունը, հետագայում ևս աշխատելու Ռուսաստան այցելող Վրաստանի քաղաքացիներին վիզաներ տրամադրելու ռեժիմի ազատականացման համար:









































